Զալցբուրգի նահանգապետ Գաբի Բուրգշտալերը Ավստրալիայի ՆԳ նախարարին խնդրել է վերանայել հայուհու` որդու հետ արտաքսման որոշումը:
Կինն ու նրա 8-ամյա որդին ձերբակալվել էին մի քանի օր առաջ Զալցբուրգի թաղամասերից մեկում, պատմել է մարդու իրավունքների պաշտապնության հարցերով զբաղվող «Մարդու իրավունքների պլատֆորմ» ՀԿ-ի ներկայացուցիչ Կոզեֆ Մաութները:
Երբ կնոջն ու երեխային ձերբակալել են, նրա ամուսին ու 17-ամյա որդին տանը չեն եղել: Բացի այդ, նրանց հետ է ապրում եւս մեկ չափահաս որդի:
Ընտանիքի ապաստանի տրամադրման մասին հայցը մերժվել է, եւ 2011 թ-ից նրանք Զալցբուրգում ապօրինի են բնակվում: «Ընտանիքը մեզ մոտ ապրում է վեց տարուց ավելի եւ հաջողությամբ ինտեգրվել է: Նրանց անունով կան երկու քաղաքապետերի եւ մի քանի ձեռնարկությունների երաշխավորական նամակները: 17-ամյա որդին սովորում է դպրոցում, իսկ մայրը հաճախել է գերմաներենի դասընթացների: Նրանք հիմա Վիեննայում են, սակայն, միեւնույն է, արտաքսումը առանց իրավաբանական խորհրդակցության տեղի չի ունենա»,-ասել է ընտանիքի վստահված անձ Հենրիխ Հոլցտրատները:




























