Սաուդիան Արաբիայում գործարար կանանց համար առանձին քաղաք կկառուցեն: Նման քաղաք ստեղծելու նախագիծն արդեն հաստատել է երկրի Տեղական մարմինների եւ գյուղատնտեսության հարցերով նախարար արքայազն Մանսուր բին Միթեբ բին Աբդուլազիզը:

Նոր քաղաքը տեղակայված կլինի Սաուդիան Արաբիայի  արեւելքում գտնվող Էլ-Խուֆուֆ քաղաքի տարածքում: Ստեղծվող քաղաքում հիմնականում կտեղակայվեն  այն  արտադրությունները, որոնք տնօրինվում են կանանց կողմից, այդ թվում կանանց համար նախատեսված արտադրանք թողարկող գործարանները: Գործարար կանանց համար նախատեսված քաղաքի կառուցման վրա ծախսվելիք գումարի եւ ժամանակների մասին տեղեկատվություն չկա, հայտնում է «Լենտա.ru»-ն:

Սաուդիան Արաբիայում կանանաց իրավունքները խիստ սահմանափակ են` շարիաթի վրա հիմնված օրենսդրության յուրահատկության պատճառով: Մասնավորապես կանանց արգելվում է մեքենա վարել եւ ճանապարհորդել առանց տղամարդու ուղեկցության: Եվ Միայն 2012 թ-ի հունիսի վերջին Սաուդիան Արաբիայի կանանց առաջին անգամ թույլ է տվել մասնակցել Օլիմպիական խաղերին: