Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը չի հաստատել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բաքու հնարավոր այցի մասին լուրերը:
Ինչպես հայտնում է SalamNews-ը, դեսպանատանը եւ Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքում Էրդողանի` Ադրբեջան կատարվելիք այցի մասին ոչինչ չի նշվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարություն էին տարածել սեպտեմբերի 11-12-ին Թուրքիայի վարչապետի Ադրբեջան կայանալից այցի մասին:
Այցի նպատակը պետք է լիներ Ադրբեջան-Թուրքիա դիվանագիտական համագործակցության խորհրդի հերթական նիստի մասնակցությունն է:
2010 թ-ի օգոստոսի 16-ին Ստամբուլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ստորագրել են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ փոխադարձ օգնության շուրջ դիվանագիտական համագործակցության համաձայնագիր:




























