Ռամալլահ քաղաքում գտնվող Պաղեստինի  Ինքնավարության  վարչապետ Սալամ Ֆայադի նստավայրում  հրաձգություն է տեղի ունեցել: Այն ժամանակ, երբ ամենաքիչը մեկ հրազենային գնդակ կպել է կառավարական շենքին, Ֆայադը ներսում չի եղել:

Պահակախումբը նշում  է կրակահերթի մասին, սակայն չի մանրամասնում, թե արդյոք դրանք իրականացվել են մեքենաներից, թե հարձակվողները հետնիոտն են եղել: Նշվում է, որ տուժածներ չկան, հայտնում է «Ուտրո.ru»-ն:

Տեղեկությունը տարածող  պաշտոնյան լուրը հայտնել է անանուն պայմաններում, քանի որ լիազորված չէ դեպքը լրագրողների հետ քննարկման համար: