Ուրուգվայի խորհրդարանում քննարկվում է այն օրինագիծը, որի ընդունման դեպքում երկրում կօրինականացվի մարիխուանան, իսկ պետությունը կվերահսկի նրա արտադրումը եւ տարածումը:
Սկզբնապես մարիխուանայի օրինականցման առաջարկով ելույթ է ունեցել Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան:
Այդպիսով իշխանությունները ցանկանում են երկրում նվազեցնել անչափահասների շրջանում հանցավորությունը, որոնցից շատերը ծանր թմրանյութեր են օգտագործում, մասնավորապես` կոկաին: Ուրուգվայում յուրաքանչյուր չորրորդ հանցագործություն կատարվում է անչափահասի կողմից` ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության վիճակում: Ըստ կառավարության ծրագրերի` մարիխուանան կաճեցնեն, կմշակեն եւ կտարածեն գործադիր իշխանության ներկայացուցիչները, հայտնում է El Pais-ը:
Ներկայումս մարիխուանայի օգտագործումն այդ երկրում օրենքով չի պատժվում, սակայն դրա պահման եւ տարածման համար կարող են ստանալ մինչեւ վեց տարվա ազատազրկում:




























