Բազմաթիվ շվեյցարացիներ իրենց համար բնակարան գտնելու համար պատրաստ են նույնիսկ սեռական ծառայություններ մատուցել։ Այս տարբերակին հատկապես պատրաստ են շվեյցարացի տղամարդիկ։ Euromag.ru-ն տեղեկացնում է, որ շվեյցարական 20 Minuten թերթը առցանց հարցում է կազմակերպել, պարզելու թե ինչի են պատրաստ մարդիկ, որպեսզի «գլխին տանիք» ունենան։ Հարցմանը մասնակցել է 2 հազար 3 հարյուր մարդ, ովքեր բնակարան գտնելու բարդություններ ունեն։ Բանն այն է, որ Շվեյցարիայում բնակարան գտնելը մեծ բարդություն է, քանի որ առաջարկը չի համապատասխանում պահանջարկին եւ մարդիկ, երբեմն ամիսներով բնակարան են փնտրում։
Հարցմանը մասնակցած տղամարդկանց 36 տոկոսը հանուն բնակարանի պատրաստակամություն է հայտնել անցնելու բարոյական սահմանները։ Տղամարդկանց համեմատ կանայք շատ ավելի զուսպ են Շվեյցարիայում, միայն ամեն մի 14-րդ կինն է համաձայնել սեքսով զբաղվել հանուն բնակարանի։




























