Լիբանանի Ներքին անվտանգության ուժերը ձերբակալել են նախկին նախարար Միշել Սամախին, ով հայտնի է իր սիրիամետ կոմնորոշմամբ: Նախարարը ձերբակալվել է հարցաքննության համար, որը կընթանա  անվտանգության հարցերի շուրջ, հայտնում է  BBC-ին:

Սամախը 2005 թ-ին սպանված վարչապետ Ռաֆիկ Խարարիի կառավարությունում   ավելի քան 10 տարի  զբաղեցրել է Տեղեկատվության նախարարի պաշտոնը: ՈրոշներըՍամախին համարում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դաշնակիցը:

Պետք է նշել, որ Լիբանանի քաղաքական գործիչների շարքերում կան Ասադի եւ կողմնակիցներ, եւ հակառակորդներ: