ՄԱԿ-ի Պարենի կազմակերպությունը (FAO) հայտարարել է,թ ե ցորենի եւ շաքարի համաշխարհային գները կտրուկ աճել են հուլիսի ընթացքում: Գնաճի հիմնական պատճառը ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում երաշտն է:

Ցորենը միջազգային շուկայում հունիսի համեմատ աճել է 17 տոկոսով, հաղորդում է FAO-ն:

Բրազիլիայում հորդառատ անձրեւներից հետո շաքարի գները հասել են նոր առավելագույնի: Հուլիսին սննդամթերքի գները միջինը թանկացել են 6 տոկոսով: