Թուրքիայի Մուղլա նահանգում ծագած անտառային հրդեհները մարելու համար օդ բարձրացած հրշեջ ուղղաթիռը դեռեւս անհայտ պատճառներով վայր է ընկել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 9-ին, ժամը 15:00-ի սահմաններում Մուղլա նահանգի Քոյջեղիզի շրջանի Չովենլի գյուղի մոտ վայր է ընկել հրշեջ ուղղաթիռը, որն օդ էր բարձրացել՝ մարելու շրջանի անտառներում ծագած հրդեհը:

Մի շարք գյուղացիներ պնդել են, թե տեսել են ուղղաթիռի անկումը: Ընթանում են որոնողական աշխատանքներ:

Նշվում է, որ ուղղաթիռում գտնվել են 5 անձ: