Մոտ 30 երկիր, այդ թվում Ռուսաստանը եւ Չինաստանը, մասնակցում են Թեհրանում անցկացվող Սիրիային նվիրված խորհրդատվական հանդիպմանը:

Ինչպես հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Հուսեյն Ամիր-Աբդոլախայը, հանդիպմանը ներկայացված  են տարբեր մայրցամաքների երկրներ, որոնք կարեւոր դեր են խաղում տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում:

Խորհրդակցություններին մասնակցում են Պակիստանը, Ալժիրը, Օմանը, Զիմբաբվեն, Իրաքը, Վենեսուելան, Տաջիկստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Հայաստանը, Նիկարագուան, Կուբան, Սուդանը, Հորդանանը, Թունիսը, Բելարուսիան, Մավրիտանիան, Ինդոնեզիան, Ղրղզտանը, Վրաստանը, Թուրքմենստանը, Բենին, Շրի-Լանկան, եւ Էկվադորը: ՄԱԿ-ի ներկայացուցիչը նույնպես մասնակցել է հանդիպմանը:

Խորհրդակցության նպատակը` սիրիական հակամարտության հարցը  լուծելու ճանապարհների որոնումն է: