Ադրբեջանի բանակում գրանցվել է հերթական սպանության դեպքը։ Ադրբեջանական АПА գործակալության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել օգոսոտոսի 9-ին Գազախի շրջանի Շամխորի ռազմական միավորումում։ Շարքային Բախրուզ Սեյդուլլա օղլի Ռահիմովը մահացել է ծառայակցի ձեռքում եղած հրազենից ստացած վիրավորման արդյունքում։
Համաձայն տեղեկության՝ միջադեպը տեղի է ունեցել ինքնաձիգը մաքրելու պահին։ Կրակոցից արձակված գնդակը մահացու վիրավորել է Ռահիմովին։




























