Անթրոպոլոգները հավանական են համարում, որ Աֆրիկայում 2 մլն տարի առաջ գոյություն է ունեցել նախամարդու միանգամից երեք տեսակ։ Այսինքն, բացի հոմո էրեկտուսից (ուղիղ քայլող մարդ) եւ հոմո աբիլիսից (ունակ մարդ), գոյություն է ունեցել նաեւ հոմո ռուդոլֆենզիսը (ռուդոլֆյան մարդ)։
Վերջինիս գոյությունն ապացուցող գտածոներ են հայտնաբերվել 2007-2009թթ Քենիայի հյուսիսում՝ Տուրկանա լճի մոտ տեղի ունեցած պեղումների արդյունքում։ Գտածոի նմուշներում առկա է եղել գանգի դիմային հատվածն ու եւ երկու ծնոտներ։ Այս մասին նշված է Nature ամսագրում։
Գիտնականները համեմատել են նոր գտածոն մոտ 40 տարի առաջ նույն վայրերում գտնված ոսկրերի, որը անթրոպոլոգներին հայտնի է «KNM-ER 1470» համարանիշով, նրանք եկել են համոզման, որ նախամարդու մեկ այլ տեսակ էլ գոյություն ունի։ Նոր տեսակը գիտնականներն անվանել են Տուրկանա լճի նախկին՝ Ռուդոլֆ անունով։




























