Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջներ է ներկայացրել հարեւան Լիտվային: Նա լիտվացիների վրա է բարդել պատասխանատվությունը, որ այս պետության տարածքից բելառուսական տարածք է մտել փափուկ արջուկներով զինված շվեդական ինքնաթիռը:
«Լիտվան թող իրեն ավելի տակ նստած մկան պես չպահի»,- ասել է Լուկաշենկոն. «Նրանք մեզ պետք է պատասխան տան` ինչու են տրամադրել իրենց երկիրը պետական սահման խախտելու համար: Ում, ում, բայց Լիտվային սա քիչ չի թվա», հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
Բելառուսի տարածք ներխուժած շվեդական ինքնաթիռը հուլիսի 4-ի առավոտյան թռիչքն իրականացրել է լիտվական Պոցյունա օդանավակայանից: Հասնելով Մինսկ եւ ճանապարհին նետելով խոսքի ազատությունը խրախուսող գրվածքներով փափուկ արջուկներ`այն առանց խոչընդոտի վերադարձել էր Լիտվա: Այնտեղից շվեդները վերադարձել են իրենց հայրենիք:




























