Այսօր`օգոստոսի 9-ին, ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել Լոռիի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, դեպքը տեղի է ունեցել Ստեփանավանի տարածաշրջանի Ուրասար գյուղում:
Առավոտյան ժամը 9-ի սահմաններում Ուրասար համայնքի ղեկավար Սուրեն Կիրակոսյանը զանգահարել է ոստիկանության Ստեփանավանի բաժին եւ հայտնել,որ իրենց գյուղի բնակիչ Անախին Լեոնտինի տանը կից անասնագոմում կախվելու միջոցով ինքնասպան է եղել նրա քույրը` 86-ամյա Ա. Շիպոլինան, ով Վրաստանի Հանրապետության քաղաքացի է եւ Հայաստան էր եկել վերջերս` եղբորն այցելության:
Ինքնասպան եղած կինը գրություն է թողել, որտեղ խնդրել է ներել իրեն եւ կատարվածի համար ոչ ոքի չմեղադրել:
Ոստիկանության Ստեփանավանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաձեռագրական փորձաքննություն:




























