Օգոստոսի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2 մլն 700 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:

Հայաստանի ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փակման գինը կազմել է 413 դրամ:

Նշենք, որ երեկ` օգոստոսի 8-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի  կնքվել, իսկ օգոստոսի 7-ին  բորսայում կայացել էր 4 մլն 650 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.3 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, փակման գինը կազմել էր 415.5 դրամ: