Վիետնամական VietJet Air ավիաընկերությանը տուգանել են, որ այն լողազգեստներով շոու է կազմակերպել թռիչքի ժամանակ: Տուգանքը հազար դոլար է:
Ըստ իշխանությունների ներկայացուցիչների` չհամաձայնեցրած շոու անցկացնելը թռիչքի ժամանակ «երկրում չվերթային կանոնների խախտում է»:
Գեղեցկության մրցույթի հինգ մասնակիցներ օգոստոսի 3-ին լողազգեստներով հավայան պարեր են պարել VietJet Air-ի թռիչքի ընթացքում, հայտնում է «lenta.ru» -ն` վկայակոչելով AFP-ին: Այդ ակցիայով ավիաընկերությունը ցանկանում էր ուշադրություն գրավել նոր ուղղության վրա` Հոշիմինից Նյաչանգ: Ուղեւորները պարերը տեսագրել են հեռախոսներով, հետո տեսագրությունները տեղադրել են համացանցում:











