Ռուսաստանի Օրենբուրգի մարզում 4-ամյա աղջկան բռնաբարված եւ սպանված են գտել:
Սպանությունը տեղի է ունեցել Տաշինսկի շրջանի Շեստակովկա գյուղում: Աղջկա դին գտել են նրա տանից ոչ հեռու, անտառում:
Օգոստոսի 9-ին սպանության կասկածանքով ձերբակալվել է տեղի մի բնակիչ:
Life News-ի տվյալներով, նա նախորդ օրը հյուր էր եկել երեխայի մոր ընկերոջը: Տեսնելով փոքրիկին, հանցագործն առեւանգել էր, բռնաբարել եւ դանակահարել: Այժմ նա ձերբակալված է եւ ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս:




























