Սթրեսի եւ նյարդային լարված վիճակի մեջ գտնվող տղամարդիկ հաճախ նախապատվությունը տալիս են փարթամ եւ գեր կանանց։ MEDIKFORUM.RU-ն տեղեկացնում է, որ բրիտանացի հոգեբանները համեմատել են մի շարք դեպքեր, թե ինչպես են սթրեսում գտնվող եւ հանգիստ հոգեկան վիճակում ապրող տղամարդիկ արձագանքում տարբեր մարմնակազմով կանանց նկարները դիտելիս։
Փորձի համար ընտրվել է տղամարդկանց երկու խումբ՝ փորձարարկան եւ ստուգողական։ Երկու խումբն էլ պետք է գնահատական տար կանանց նկարներին՝ ըստ կանանց գիրության աստիճանի։ Միաժամանակ փորձարարական խումբը սթրեսի ենթարկող հանձարարություն է ստացել, իսկ ստուգողականը պարզապես հանգիստ դիտել է նկարները։
Փորձի սկզբում, չափազանց նիհար եւ գեր կանայք ընդհանրապես որեւէ մեկին չեն գրավել, սակայն սթրեսի ենթարկված տղամարդիկ աստիճանաբար սկսել են ուշադրություն դարձնել գեր կազմվածքով կանանց նկարներին, մինչդեռ հանգիստ հոգեվիճակով տղամարդկանց ընտրությունը կանգ է առել գեղեցիկ եւ չափավոր կազմվածքով կանանց վրա։




























