Լիբանանում բողոքի ակցիա է բարձրացել «հակաբնական սեռական կապերի» մեջ կասկածվող տղամարդկանց հարկադիր բուժստուգման դեմ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բողոքում են ոչ միայն նույնասեռականները, այլեւ հետերոսեքսուալ լիբանանցիներ, որոնք կարծում են, որ այդ միջոցները կվարկաբեկեն Լիբանանը համաշխարհային հանրության աչքում:

Բողոքի ակցիաները սկսվել են, երբ ոստիկանությունը արշավ է իրականացրել Բեյրութի կինոթատրոններից մեկում եւ բերման ենթարկել 36 տղամարդու, որոնց հարկադիր պրակտոլոգիական զննության են ենթարկել:

Ոստիկանական գործողությունն ու դրան հաջորդած բողոքը ստիպել են Լիբանանի արդարադատության նախարար Շակիբ Կորթբավիին միջամտել եւ նամակ ուղարկել գլխավոր դատախազին:

Նշենք, որ Լիբանանի օրենսդրությամբ նույնասեռականության համար պատիժ չի սահմանվում, սակայն կա հոդված «հակաբնական սեռական կապեր» ձեւակերպմամբ, որով մինչեւ մեկ տարվա ազատազրկում է սահմանվում: