Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը կառավարության հետ համատեղ, «Պրոմեթեյ բանկի» ֆինանսական աջակցությամբ, օգոստոսի 9-ին Երեւան-Դամասկոս-Երեւան ուղղությամբ իրականացրեց առաջին հատուկ չվերթը: Առավոտյան ժամը 8:00-ի փոխարեն չվերթն իրականացվեց ժամը 10-ին: Ուշացումը պայմանավորված էր Թուրքիայի կողմից օդային տարածքով թռիչք թույլ չտալու գործոնով:
Երեւան-Դամասկոս-Երեւան չվերթը իրականացվեց Airbus-320 օդանավով: Երեւանից-Դամասկոս մեկնել է 1 ուղեւոր, Դամասկոսից -Երեւան ժամանել է 137 երեխա: «Զվարթնոց» օդակայան օդանավը ժամանեց ժամը 16-ին, ինչը առավոտյան թռիչքի ուշացման հետեւանք էր:
Հիշեցնենք, որ հատուկ չվերթի ուղեւորները եւս հատուկ են՝ երեխաներ, որոնք սփյուռքի նախարարության ծրագրի շրջանակներում ժամանում են Հայաստան:
Հաջորդ չվերթը Երեւան-Դամասկոս-Երեւան ուղղությամբ նախատեսված է օգոստոսի 23-ին:




























