Արարատ Զուրաբյանը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից հեռանալու դիմում է գրել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Խաչատրյանը:
Նրա հետ միասին կուսակցությունը լքելու դիմում են ներկայացրել եւս 7 անձինք` Կարեն Սավզյանը, Հրաչ Հակոբյանը, Արմեն Բաղդասարյանը, Վալենտինա Միրզոյանը, Գառնիկ Գեւորգյանը, Կարեն Կարապետյանը եւ Դավիթ Առաքելյանը:
«Նրանք խորհրդարանական ընտրություններից առաջ պասիվ են եղել եւ ոչ մի կերպ չեն մասնակցել կուսակցության աշխատանքներին: Մենք, լինելով ազատական ուժ, ընդունել ենք նրանց դիմումները: Մենք չենք ստիպում մնալ կուսակցությունում, կամ ստիպելով չենք անդամագրում»,- նշեց Անժելա Խաչատրյանը:
Նշենք, որ Արարատ Զուրաբյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայիս նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ու մի խումբ անձինք ավելի վաղ հեռացել էին նաեւ Հայոց համազգային շարժում կուսակցությունից:




























