Խոսելով գազի գնի մասին` պետք է մտածել Հայաստանի ներսում մարժայի գրեթե կրկնակի գնի մասին: NEWS.am-ին ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ կողմերը հայտարարություն արեցին Հայաստանի համար գազի գնի քաղաքականության մասին, Մարտիրոսյանը նշեց, որ վաղ թե ուշ Հայաստանը գազը կգնի շուկայական գնով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8 –ին ամփոփելով երկկողմ հանդիպման արդյունքները, Սերժ Սարգսյանը նշել էր, որ գազի գինը պետք է բխի շուկայական իրական գնից, Հայաստանի բնական գազի կարիքները հարաբերակցելով տարածաշրջանային գներին` պահպանելով Հայաստանի տնտեսության արդյունավետությունը:
2010թ. ապրիլի 1-ից Հայաստանը ռուսական գազի 1000 խմ-ի դիմաց վճարում է 180 դոլար:
«Ինչպես վճարել թանակցող գազի համար` պետք է մտածի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Քանի որ վերջնական սպառողը հիմա վճարում է գրեթե կրկնակի ավելի այն գնից, որը Ռուսաստանը Հայաստանի համար հաստատել է սահմանին»,-նշեց Ա. Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ նախկին գումարման խորհրդարանում Մարտիրոսյանն այն պատգամավորներից էր, որը բարձրացնում էր գազի սակագնի հարցը: «Եվրոպական երկրների օրակարգով մենք կարող ենք տեսնել, որ այդ մարժան, որպես կանոն, չի գերազանցում 50 դոլարը: Հաշվի առնելով, որ տարածքն ու բնակչության խտությունն այնտեղ բավականին ցածր է, հետեւաբար տրանսպորտային ծախսերն էլ բարձր են»,-նշեց Ա. Մարտիրոսյանը:
«Վաղ թե ուշ մենք կկանգնենք շուկայական գների առջեւ: Եւ որքան շատ մտածենք այդ հարցի մասին, այնքան լավ»,-ավելացրեց Ա. Մարտիրոսյանը:
Այս հանգամանքներում, ըստ նրա, չի խանգարի մտածել նաեւ իրանական գազի, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես ժամանակին Ռուսաստանի ազդեցությամբ Հայաստանը հրաժարվեց Իրանից Եվրոպա մատկարարման համար տարանցիկ գազատարի կառուցման ծարգրից: «Բոլոր այս հարցերը պետք է գտնվեն մեր երկրի ուշադրության կենտրոնում»,-ավելացրեց Ա. Մարտիրոսյանը:



























