«Կասպերսկիի լաբորատորիան» Մերձավոր Արեւելքում հայտնաբերել է եւս մեկ վնասակար ծրագիր: Նոր տրոյանի առանձնահատկությունն այն է, որ բացի այլ լրտեսական գործունեությունից, այն ուղղված է վարակված համակարգիչների օգտագործողների ֆինանսական տեղեկատվության առեւանգմանը:
Վիրուսն ի վիճակի է հետեւել զոհերի բանկային գործողություններին, ինչպես նաեւ նրանց ակտիվությանը սոցցանցերում եւ էլեկտրոնային հասցեներում: Gauss անվանումն ստացած վիրուսն ի վիճակի է գրոհել ենթակառուցվածքային օբյեկտները, ինչպես եւ հայտնի Stuxnet-ը, որը հարձակվել էր իրանական միջուկային օբյեկտների վրա եւ, հնարավոր է, նույնիսկ գրված է եղել հենց նույն մարդկանց կողմից:
Ըստ լաբորատորիայի տվյալների` վիրուսը տարածվել է Լիբանանի, Իսրայելի եւ Պաղեստինի տարածքի համակարգիչներում: Ըստ Kaspersky Security Network-ի` Gauss-ը վարակել է 2,5 հազար համակարգիչ, այն դեպքում, երբ Flame-ի զոհ են դարձել միայն 700 համակարգիչներ:
«Կասպերսկիի լաբորատորիան» կարծում է, որ Gauss-ի ստեղծումը չէր կարող իրագործվել առանց պետական աջակցության: Վիրուսն այդպես են անվանել, քանի որ այդպես է կոչվում գաղտնաբառի մի մասը, գրում է Slon.ru-ն:
Gauss-ը վարակում է USB-կրիչները` օգտագործելով այն թույլ տեղերը, որոնք որ Stuxnet-ը եւ Flame-ը:




























