Curiosity մարսագնացը Երկրին է փոխանցել շրջակա տեղանքի գունավոր առաջին համայնապատկերը: Այժմ սարքը պատրաստվում է նոր, «մարսային» ծրագրային ապահովման բեռնմանը, հայտնել են ՆԱՍԱ-ից:

Նկարներում Մարսի անապատային դեղնակարմիր ֆոնի տեսանելի են մի քանի գորշ կետեր, գիտնականների կարծիքով` դրանք «երկնային վերամբարձ կռունկի» ռեակտիվ  շիթի  հետքեր են, որը մարսագնացը իջեցրել է մակերեւույթին:

«Մարսում մենք իսկապես ֆանտաստիկ օր անցկացրինք: Սարքավորումները անխափան աշխատում են, ծրագրվածի համաձայն, ինչպես եւ մեր թիմը», - ասել է ծրագրի մենեջեր Մայք Ուոթքինսը (Mike Watkins)` ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայից, ելույթ ունենալով մարսային երրորդ օրվան նվիրված ասուլիսում, գրում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նրա խոսքով` մարսային հինգերորդ օրը նախատեսվում է փոխարինել ծրագրային ապահովումը: Ուոթքինսը հստակեցրել է, որ վայրէջքային տարբերակը կփոխարինվի «մարսայինով», որը հարմարեցված է մոլորակում աշխատելուն: