Օգոստոսի 9-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության ծառայողները  Երեւանի Գրիբոյեդովի փողոցի մի բնակարանից հայտնաբերել են  ներարկիչներ եւ սրվակներ` թափանցիկ հեղուկներով, տարբեր դեղահաբեր եւ թմրամիջոց պատրաստելու այլ պարագաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն բնակարանից բերման են ենթարկվել 39-ամյա Ալեքսանդր Ա.-ն, 40-ամյա Արթուր Դ.-ն եւ 37-ամյա Ռուբեն Մ.-ն:

Ալեքսանդր Ա.-ն եւ Արթուր Դ.-ն հայտարարել են, որ իրենք փորձում էին հայտնաբերված պարագաներից թմրամիջոց պատրաստել՝ ներարկման միջոցով օգտագործելու համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: