Օգոստոսի 10-ին, ժամը 07.44-ին շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, Արարատի մարզի Վանաշեն գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Կամազ» մակնիշի 25 ՕՏ 149 համարանիշի (վարորդ` 1979 թ. ծնված Ա. Այվազյան) եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 04 ՕԼ 060 համարանիշի (վարորդ` 1961 թ. ծնված Հ. Աբրահամյան) ավտոմեքենաները։

Պատահարի հետեւանքով Հ. Աբրահամյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Վեդու հիվանդանոց:

Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ: