Իրանը դեռեւ հեռու է միջուկային զենք ստեղծումից, կարծում են ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչները: Համաձայն նրանց ենթադրությունների` Թեհրանը այն ստեղծելու որոշում անգամ դեռ  չի կայացրել:

Ավելի վաղ ամերիկյան եւ իսրայելական լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները Բարաք Օբամայի գրասենյակի բարձրագույն անդամներին են ներկայացրել «Իրանում իրականացված ազգային հետախուզության գնահատականը» հաշվետվությունը:

Փաստաթուղթն իրենից ներկայացնում է ԱՄՆ-ի հետախուզական ծառայության` իրանական միջուկային ծրագրին վերաբերող ընդհանրական հաշվետվություն.«Մենք ենթադրում ենք, որ իրանական միջուկային խնդիրը դեռեւս դիվանագիտական ճանապարհով լուծելու ժամանակ եւ հնարավորություն կա `Իրանի կառավարության վրա միջազգային ճնշում գործադրելու միջոցով: «Մենք շարունակում ենք կարծել, որ Իրանը մոտ աագայում դեռեւս չի ստեղծի  միջուկային զենք»,- հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը, մեջբերում է ՌԲԿ-ն:

Իսրայելի Պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտնել է, որ հաշվետվությունը վկայում է իրանական միջուկային վտանգի հարցում Վաշինգտոնի եւ Թել-Ավիվի դիրքորոշումների մերձեցումը: Սակայն ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները ժխտել են իսրայելացի պաշտոնիայի հայտարարությունը: