ՏԻՄ ընտրություններից առաջ քննարկումների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ի հայտ է բերել այն թեկնածուներին, ովքեր ժողովրդի վստահությունն է վայելում: Այս մասին այսօր` օգոստոսի 10-ի հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Հարցին, թե կուսակցությունն ինչպես է պայքարելու ընտրախախտումների եւ ընտրակեղծիքների դեմ, ավելացրեց.«Պատրաստված վստահված անձինք ենք ունենալու: Հանձնաժողովներում նաեւ փորձ ունեցող մարդկանց ենք ներգրավելու եւ փորձելու ենք հասարակական կառույցներին հորդորել, որ հնարավորինս մեծ մասնակցություն ունենան, որպես դիտորդներ եւ թույլ չտան, որ զերծարարություններ տեղի ունենան»:
Անդրադառնալով օգոստոսի 12-ին նշվող երիտասարդության միջազգային օրվան` Վահե Էնֆիաջյանը նշեց, որ ԲՀԿ-ն ամառվա ընթացքում բազմաթիվ ծրագրեր է նախատեսել, որոնց մի մասը արդեն իրականացրել է, իսկ մյուս մասը առաջիկայում կիրականացվի: Իսկ միջոցառումները, թե Հասյաստանում, թե Ռուսաստանի Դաշնությունում իրականացվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամի միջոցով:




























