«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Արարատ Զուրաբյանի հեռանալու պատճառները գաղափարական տարաձայնության արդյունք է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Հիշեցնենք, որ երեկ կուսակցությունից հեռանալու դիմում են ներկայացրել Արարատ Զուրաբյանը եւ եւս 7 անդամ: Ինքը` Զուրաբյանն այսօր անհասանելի էր:
«Քաղաքականության մեջ յուրաքանչյուրն իրավունք ունի գնալ իր ճանապարհով, մենք չենք կարող որեւէ մեկին ստիպել մնալ մեզ հետ: Եթե ինչ որ մեկը կարծում է, որ եթե իր համոզմունքները տարբերվում են մերից, ապա ստիպված է լքել մեզ»,- հայտնել է Ա. Սեդրակյանը:
Ենթադրությունները, թե հեռանալը կապված է Զուրաբյանի` պատգամավորական մանդատ չստանալու հետ, Ա. Սեդրակյանը բացառել է. «Համենայն դեպս, հեռացման դիմումի մեջ բերվել են զուտ գաղափարական պատճառներ»:




























