Ճապոնիան օգոստոսի 10-ին Սեուլից հետ է կանչել իր դեսպանին` ի նշան բողոքի հարավկորեացի նախագահ Լի Մեն Բակի` Ճապոնական ծովի վիճելի Տոկտո կղզիներ այցի դեմ:

Նախկինում հարավկորեացի նման դիրքի քաղաքական գործիչները երբեք չեն այցելել վիճաբանական կղզիներ, որոնք գտնվում են Հարավային Կորեայի ինքնիշխանության տակ, սակայն համարվում են  Ճապոնիայի տարածքային պահանջատիրության առարկա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ճապոնիայի ԱԳՆ-ի ղեկավար Կոիտիրո Գեմբան հայտնել է, որ դեսպանի հետ հանդիպել է օգոստոսի 10-ին, որպեսզի քննարկի իրադրությունը եւ միջոցները, որոնք կարելի կլինի ձեռք առնել այդ պարագայում:

Նախորդ տարվա նոյեմբերին, երբ  կղզիներ էին այցելել հարավկորեական կառավարության մի քանի ներկայացուցիչներ, Ճապոնիան սահմանափակվել էր այդ կապակցությամբ պաշտոնական բողոք հայտնելով: