Ռուսաստանի մուսուլմանները հանդես են եկել Pussy Riot-ի աջակցությամբ: Իսլամիստական համայնքի վերաբերմունքը հաջորդել է Վլադիմիր Պուտինի` օգոստոսի 5-ին կատարած այն հայտարարությանը, ըստ որի «եթե աղջիկները նման արարքով ոտնահարեին արեւէ մուսուլմանական սրբավայր, նրանց անգամ չէին հասցնի ձերբակալել»:

Այդ ժամանակ էթնո-դավանական հարաբերությունների փորձագետ, Վոլոգոդյան Ալ-Ջումա մզկիթի իմամ  եւ Ռուսաստանի Մուֆթիների խորհրդի պատասխանատու Նաիլ Մուստաֆին հայտնել է, որ, մուսուլմանական տաճարում  «փանկ-աղոթք»-ի դեպքում աղջիկներին «Ազատ կարձակեին` աստծո օրհնությամբ»:

Մուֆթին իսլամական տաճարում հնարավոր նման արաքի նկատմամբ ցուցաբերած չեզոքությունը վերագրել է Մուհամեդ մարգարեին` մեջբերելով սուրբ խրատներից մեկը, ըստ որի «երբ մի մարդ իր բնական կարիքը հոգում է մզկիթում, նրան բերում են Մուհամեդի մոտ, ով հրամայում է ազատ արձակել վերջինիս, իսկ վայրը մաքրել մաքուր ջրով»:

«Մենք բոլորս կարծում ենք, որ այդ աղջիկներին պետք է ազատ արձակել եւ այլեւս չհետապնդել»,-«ՄԿ»-ին հայտնել է Ն. Մուստաֆին: