Չինաստանում տեղացող հորդառատ անձրեւները վնասել են երկրի ամենանշանավոր տեսարժան վայրին ` Չինական Մեծ պարսպին: Քանդվել է երկրի հյուսիսային Հեբեբեյ նահանգում գտնվող պատի մասը: Ավիրումը դեռեւս տեղի է ունեցել օգոստոսի 6-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ:
Պատի քանդված հատվածի երկարությունը կազմել է 36 մետր: Շինության որոշ հատվածներում` քանդված հատվածների հարեւանությամբ, պատերի վրա ճեղքեր են հայտնաբերվել:
Պատի քանդված հատվածը կառուցվել է Մին դինաստիայի կառավարման օրոք (1368-1644թթ.), հայտնում է «Գազետ.ru»-ն` վկայակոչելով «Սինխուա» գործակալությանը:
Չինաստանում գրանցված մեծ քանակությամբ տեղումները մեծ ավիրումների եւ ջրհեղեղների պատճառ են դարձել: Չինական իշխանությունները հայտնել են,որ Պեկինում եւ Հեբեյ նահանգում տեղի ունեցած ջրհեղեղների հետեւանքով 112 մարդ է զոհվել ե եւս 21 մարդ անհայտ կորած է համարվում:
Բացի այդ, տարրերային աղետը սպառնում է նաեւ երկրի մշակութային ժառանգությանը: Ջրհեղեղից տուժել է Պեկինի Ազգային թանգարանի պահեստը եւ արեւմտյան Հանզուի Նահանգային թանգարանի ցուցասրահը: Այնտեղ տուժել է մշակույթի 8 հուշարձան:




























