Երեւանի ավագանու արտահերթ նիստում՝ նախքան օրակարգի հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է «Հանրապետական կուսակցություն» խմբակցության նիստում միաձայն կողմ քվեարկությամբ խմբակցության ղեկավար ընտրված Սերգեյ Մկրտչյանին։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետը ներկայացրել է նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, համաձայն որի ավագանու անդամի լիազորությունները վայր դրած Դերենիկ Դումանյանի մանդատը փոխանցվել է ավագանու թեկնածության ցուցակում հաջորդ համարն զբաղեցնող Մանասե Թադեւոսյանին:
Շնորհավորելով խմբակցության նոր ղեկավարին եւ ավագանու նոր անդամին` Տարոն Մարգարյանը նշել է, որ ակնկալում է ակտիվ մասնակցություն եւ նոր նախաձեռնությունների ցուցաբերում՝ ի շահ Երեւանի եւ երեւանցիների:




























