Առանձնապես ծանր հանցագործությունների քննչական բաժինը, իննամյա Աննա Պրոկոպենկոյին բռնաբարելու եւ սպանելու մեջ մեղադրվող 39-ամյա Վլադիմիր Ամբարցումովին` մարդասպանության, սեքսուալ բնույթի բռնարարքի եւ բռնաբարության հոդվածով պաշտոնական մեղադրանք է առաջադրվել:
Հետաքննության տվյալներով, այս տարվա հուլիսի 23-ին Ամբարցումովը, փողոցում տեսնելով դեռահաս Աննա Պրոկոպենկոյին, ներկայացել է նրան որպես կոսմետիկական ընկերության վաճառքի աշխատակից եւ առաջարկել է նրան գումար վաստակել: Այդ նապատակով նա աղջնակին առաջարկել է իր հետ գնալ գրասենյակ, իսկ իրականում նրան տարել է անտառ, որտեղ բռնաբարել եւ տուժածի հանդեպ իրականացրել է սեքսուալ բնույթի բռնարարքներ, ինչից հետո խեղդամահ է արել, իսկ մարմինը թաքցրել է նույն անտառում` այն ծածկելով թերթաքարերով, հայտնում է LifeNews-ը:
Ամբարցուվն ամբողջովին ընդունել է իր մեղքը եւ մինչդատական համագործակցության առաջարկով է դիմել հետաքննությանը` նվազագույն պատժամիջոց ստանալու նպատակով, սակայն հետաքննությունը մոլագարի հետ գործարքի մեջ չի մտել:
Մոտակա ժամանակներս քրեական գործը կփոխնցվի շրջանային դատարան`վերջնական քննության համար:




























