ՏԻՄ ընտրություններում առաջադրումները շարունակվում են: Երեկ` օգոստոսի 9-ի դրությամբ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում առաջադրվել էր երկու թեկնածու: Առաջադրվել են գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` գեներալ Մանվելի որդին, եւ Արմինե Հովհաննիսյանը, երկուսն էլ` անկուսակցական:
Մեծամորի քաղաքապետի պաշտոնում առայժմ առաջադրվել է 2 թեկնածու` գործող քաղաքապետ, հանրապետական Ռոբերտ Գրիգորյանը եւ անկուսակցական Աշոտ Գրիգորյանը:
Թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 5-ին եւ կտեւի մինչեւ օգոստոսի 10-ը, ժամը 18-ը: ՏԻՄ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 5-ին:




























