Դատարանի առջեւ պատասխան կտան 17-ամյա հարավկորեացի ուսանող Չժեն Վանի երիկամը iPad պլանշետի դիմաց գնելու գործարքին մասնակցած 5 չինացիներ: Նրանք մեղադրվում են դիտավորյալ մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ:
Մեղադրյալներից ոմանք, այդ թվում երիկամը հեռացնող վիրաբույժը, գործարքի արդյունքում մի քանի հազար դոլար են ստացել:
Այն բանից հետո, երբ վիրահատությանը համաձայնած երիտասարդը լքել է հիվանդանոցը, նա լրացուցիչ 3.5 հազար դոլար է ստացել, գրում է BBC-ն:
Չժենը շարունակում է տառապել երիկամային անբավարարությունից, ինչի կապակցությամբ նրա փաստաբանը լրացուցիչ փոխհատուցում է պահանջում:




























