Արխանգելսկի մարզում ադրբեջանցին մետաղալարով խեղդամահ է արել խանութի հսկիչին եւ այնտեղից  տարել է մեծ չափի գումար պարունակող  չհրկիզվող պահարանը:

2012 թ-ի օգոստոսի 4-ի առավոտյան Արխանգել քաղաքի «Արենա» խանութի պահակակետում հայտնաբերվել է խանութի 40-ամյա հսկիչի   մարմինը` գլխի շրջանում վնասվածքներով եւ վզին փաթաթված մետաղալարով: Առեւտրի կետից գողացվել է խոշոր գումար պարունակող  չհրկիզվող պահարանը, փոխանցում է  news29.ru-ն:

Գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է սպանության կասկածյալը: Այն հանդիսացել է Ադրբեջանի 28-ամյա քաղաքացի: Նրա մեքենան կանգնեցվել է Յարոսլավի մարզում, իսկ մոտից հայտնաբերվել եւ առգրավվել է 305 հազար ռուբլի:

ՌԴ-ի Քննչական բաժնի Արխանգելի մարզի եւ Նենեցկոմի ինքնավար շրջանի քննչական մարմինների կողմից  սպանության գործով քրեական գործ է հարուցվել:

Ներկայումս կասկածյալը ձերբակալված է եւ խոստովանել է իր մեղսակցությունը: