Եգիպտոսի ուժայինները  մարմինները Սինայի բեդվինների ցեղախմբերի հետ պայմանավորվել են Գազայի հատված տանող թունելները ոչնչացնելու մասին, լրագրողներին հայտնել է  եգիպտական ՆԳՆ-ի ներկայացուցիչը:

Եգիպտոսի ԱԳՆ-ի ղեկավար Ահմադ Գամալ ադ Դինը օգոստոսի 10-ի գիշերը հյուսիսային Սինայի մայրաքաղաքում հանդիպել է բեդվինների ցեղախմբերի առաջնորդների հետ: Հանդիպումը փակ է եղել:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Եգիպտոսի եւ Գազայի հատվածի սահմանին թմբային մեթոդով փորվել են հազարավոր ստորգետնյա անցուղիներ, որոնցով  օրինախախտները Գազայի հատված են տեղափոխում ապրանքներ Եգիպտոսից:  Այդ թունելներով Եգիպտոս են թափանցում գրոհայիններ, որոնց թիրախն են  Իսրայելի`Եգիպտոսին եւ Սինային սահմանակից օբյեկտները: 

Առաջնորդները համաձայնել են նաեւ աջակցել եգիպտական բանակին հակաահաբեկչական  գործողությունների անցկացման դեպքում, լինել ուղեկցողներ դժվարանցանելի լեռնային շրջաններում եւ այլն:

Ներկայումս եգիպտական բանակը գործողություն է անցկացնում Սինայի ծայրահեղականների դեմ: