Օգոստոսի 9-ին մոլդովական Ունգենի քաղաքի մերձակայքում  տեղի ունեցած մարդատար ավտոբուսի վթարի հետեւանքով մահացածների թիվը դարձել է 11:

Ունգեն քաղաքի  հիվանդանոցից հայտնում են, որ առավոտյան մահացել է տուժածներից մեկը` 1963 թ-ին ծնված մի կին:

Ներկայումս ունգենյան հիվանդանոցում բուժման կուրս են անցնում վթարից տուժած 36 մարդ, որոցից 6-ը վերակենդանացման բաժանմունքում են գտնվում: Օգոստոսի 10-ին երեք երեխա բուժվելու նպատակով տեղափոխվել է Քիշնեւ:

Ավելի վաղ NEWS.am-ը  հայտնել է, որ օգոստոսի 9-ին Մորեննի-Նոյ-Ունգենի մայրուղու վրա մարդատար ավտոբուս է վթարի ենթարկվել: 

Ինչպես հայտնում է KM.RU-ն, ոստիկանությունը վթարի վայրում արգելակման հետքեր չի հայտնաբերել: Ներկայումս իրավապահ մարմինները պազում են վթարի պատճառները: Շրջանառվում են մի քանի տարբերակներ, այդ թվում վարորդի անուշադրությունը եւ արգելակների հետ կապված խնդիրը: Չի բացառվում նաեւ, որ վարորդի հետ սրտի կաթված է տեղի ունեցել: Վարորդը նույնպես մահացել է: