Չնայած շինարարության անկմանը, ցեմենտի գործարաններն ավելի շատ գազ են սպառում:  Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը: 

Հիշեցնենք, որ, ըստ վիճակագրական տվյալների, 2012 թվականի առաջին կիսամյակում շինարարության ծավալը կազմել է  130.7 միլիարդ դրամ, որը  6.7% -ով քիչ է 2011 թվականի համեմատ:

«Մենք գործի մարդ ենք: Մենք ուրախ ենք, երբ զարգանում է կյանքը: Հետաքրքիր է, որ գազի սպառումը ցեմենտի գործարաններում չի նվազել, այլ ավելացել է. եւ Հրազդանում, եւ Արարատում: Ուրեմն եւ պետությունը, եւ մասնավոր հատվածն ապրում եւ զարգանում են», - նշել է Գ. Գալստյանը:

Նշենք, որ մեզ հետ զրույցում ցեմենտի երկու գործարաններից մեկի ֆինանսական տնօրենը չի հաստատել գազի սպառման աճի վերաբերյալ տեղեկատվությունը: