Google ինտերնետ-հսկան 22,5 միլիոն դոլարի չափով տուգանք կվճարի: ԱՄՆ-ի առեւտրային հարցերով զբաղվող ֆեդերալ հանձնաժողովը տուգանել է ընկերությանն այն բանի համար, որ վերջինս Apple Safari բրաուզերի անվտանգության կարգավորումներն օգտագործել է օգտատերերի փոխադրումներն առանց վերջիններիս իմացության հսկելու համար:
Նախկինում ընկերությունը ժխտել է իրեն վերագրվող խախտումները: Օգտատերերի իրավունքները պաշտպանող մարմինը հայտնել է, որ անցյալ տարվա մի քանի ամիսների եւ 2012 թ-ի սկզբին Google-ը օգտագործել է Safari վեբ-բրաուզերի օգտատերերի համակարգիչների վրա տեղադրված անձնական տվյալների հավաքագրման ծրագիրը, որպեսզի հսկի, թե ինչ կայքերից են նրանք օգտվում, հայտնում է «Պրավդա.ru»-ն:
Google ընկերությունը տուգանվել է Դաշնային հանձնաժողովի պարտադրած ամենախոշոր պատժաչափով: Դաշնային հանձնաժողովը իրավունք ունի Google-ից գանձել տուգանքը, քանի որ վերջինս կարգավորող շուկայի հետ ստորագրել էր օգտատերերի տվյալների գաղտնիությունը պահելու համաձայնագիր:




























