Աֆղանական հարավային Գելմենդ նահանգում օգոստոսի 10-ին պայթել է ուղեւորներով միկրոավտոբուսը: Զոհվել է 6 մարդ: Այդ մասին հայտնել է նահանգապետի մամուլի ծառայությունը:

Ըստ մամուլի քարտուղար Դաուդ Ահմադիի` եւս 5 ուղեւոր վիրավորվել են: Բոլորը մեկ ընտանիքի անդամներ են եղել, որոնք Մուսա Քալայից մեկնում էին Գերիշկ քաղաք: Դեռեւս ոչ ոք  չի ստանձնել  կատարվածի պատասխանատվությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ Մարդու իրավունքների աֆղանական անկախ հանձնաժողովի տվյալների`խաղաղ բնակչության հիմնական մասը  զոհվում է երկրի հարավում ռումբերի եւ ականների պայթյուններից: