Նոր Զելանդիայի նավատորմը Խաղաղ օվկիանոսում հայտնաբերել է 26 հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող հրաբխային պեմզայի քարացած զանգված: Գիտնականները վստահ են, որ ծակոտկեն լավայի հսկայական «կղզին» վտնագավոր չէ նավարկության համար:

Պետք է նշել, որ հայտնաբերված «այսբերգի» մակերեսը մեծ է մի շարք երկրների, օրինակ Մակեդոնիայի տարածքից:

Նորզելանդական նավատորմի վետերաններից մեկը լրագրողներին հայտնել է, որ բաց ծովում 18 տարվա ծառայության ընթացքում ավելի արտառոց ոչինչ չի տեսել, հայտնում է «Գազետա.ru»-ն:

Ուսումնասիրողները ենթադրում են, որ պեմզայի հսկա զանգվածը ստորջրյա հրաբխի գործութնեության արդյունք է: