Ուտար Պրադեշ նահանգի նախարարն իր ենթակաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե նրանք աշխատեն ջանասիրաբար, ապա կարող են «մի փոքր գողանալ»: Սակայն նախարարը զգուշացրել է, որ դա չպետք է հասնի թալանի: Նման հայտարարությամբ հանդես է եկել նախարար Շիվպալ Յադավը` էթահի շրջանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «fontanka.ru»-ն` վկայակոչելով BBC News-ին:
Ուտար Պրադեշի կառավարությունում Յադավը համակարգում է հասարակական օգտագործման ձեռնարկությունների աշխատանքը:
Յադավի հայտարարությունը տարածել է հնդկական հեռուստատեսությունը: Ավելի ուշ նախարարը մեղադրել էր նրանց ապօրինի նկարահանման համար, ինչպես նաեւ հայտարարել էր, որ նրանք աղավաղել են իր խոսքերի իմաստը մոնտաժի միջոցով: Ըստ Յադավի`ինքը չի ընդունում կաշառակերությունը, իսկ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ քննարկել է դրա դեմ պայքարի միջոցները:




























