Պետերբուրգի ոստիկանությունը ձերբակալել է միջշրջանային խմբերի ենթադրյալ անդամներին, ովքեր, կեղծ փաստաթղթեր ձեւակերպելով, ավելի քան 10 միլիոն ռուբլի են ստացել  ռուսների վարկային  քարտերից:

Խմբի կազմի մեջ մտել են Հայաստանի, Ուկրաինայի քաղաքացիներ եւ ՌԴ-ի մի շարք մարմիններ:

Ոստիկանության տեղեկությամբ, հանցագործները Ռուսաստանի քաղաքացիների անվամբ ստեղծված  կեղծ  անձնագրերի միջոցով տեղեկություն են հավաքել  եկամուտների եւ փաստաթղթերի մասին, ինչը կարեւոր է վարկ ստանալու գործում:

Այնուհետեւ պայմանավորվելով բանկի վարկային բաժնի աշխատակիցների հետ, խաբեբաները ձեւակերպել են վարկային պայմանագրեր, ինչից հետո ստանալով բանկային քարտեր եւ փին-համարով  ծրարներ, տիրանում էին ստացված գումարին: Գողոնը ընադհանուր առմամբ կազմել է 10 միլիոն ռուբլի, հայտնում է Ռիա Նովոստին:

Հարուցվել է «Խաբեբայության» ավելի քան 30 գործ: Քրեական օրենսգրքի այս հոդվածը նախատեսում է 10 տարվա ազատազրկում: Հանցագործ խմբի կազմակերպիչը ձերբակալվել է: