Վրաստանում թույլ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Իլիայի համալսարանի երկրաբանական կենտրոնը, Ռաչա շրջանի Ամբրոլաուրի բնակավայրում (Արեւմտյան Վրաստան) ստորերկրյա ցնցումների հզորությունը կազմել է 2,9 բալ:
Զոհեր եւ վիրավորներ չկան, հայտնում է «Գռուզիա օնլայնը»:
Երկրաշարժը գրանցվել է օգոստոսի 10-ին, գիշերվա ժամը 1.32-ին:




























