Էգեյան ծովի Պարոս կղզում ուրբաթ օրը զինված գողերը բանկը թալանելիս կրակել են տաքսու 45-ամյա վարորդին, հայտնել է հունական ոստիկանությունը:

Տղամարդը փորձել է կանգնեցնել  բանկից ավարով դուրս եկող զինված 4 գողերին, սակայն երեք փամփուշտ է ստացել եւ տեղում մահացել:

Գողերը փախել են մեքենայով, որը մի փոքր անց հայտնաբերվել է այրված վիճակում` կղզու  ամայի վայրում:

Հանցագործներին փնտրում են ոստիկանությունը եւ ափային պաշտպանությունը: