Գվինեայում շարունակվում է խոլերայի համաճարակը: Փետրվարից երկրում մահացել է արդեն 60 մարդ: Զոհերի մեծամասնությունը   մայրաքաղաք Կոնակրիում եւ երկրի հարավ-արեւմուտքի Ֆորեկարիա քաղաքում են:

Ըստ առողջապահության նախարարության տվյալների` գրանցվել է 2 հազար հիվանդ:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է, որ բուժհաստատություններում տեղադրում է հիվանդանոցային լրացուցիչ մահճակալներ: Խոլերայի գլխավոր պատճառը կեղտոտված ջրերն են եւ կոյուղատար վատ համակարգը, հայտնում է  «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ աֆրիկական մեկ այլ երկրում` Ուգանդայում, Էբոլա համաճարակի բռնկում է տեղի ունեցել: Հուլիսի սկզբից այնտեղ Էբոլա վարակից վախճանվել է 16 մարդ: