Ռուսաստանի ամենաերիտասարդ հայրը հրաժարվում է իր երեխայից:

Այս պատմությունը մեկ տարի առաջ թնդում էր ողջ Ռուսաստանով. 15-ամյա Անաստասիան իր 14-ամյա զարմիկ Միխայիլից երեխա էր ունեցել:

Անաստասիայի մայրը ծնողական իրավունքներից զուրկ է եղել, իսկ աղջկան խնամել է հարազատ քույրը: Մորաքրոջ տանն Անաստասիան հանդիպել է Միխայիլին: Ըստ աղջկա` նրանք սիրել են իրար, եւ շուտով ինքը հղիացել է զարմիկից: Իմանալով հղիության մասին` աղջիկը որոշել է պահել երեխային, հուսալով, որ Միխայիլի հետ նորմալ ընտանիք կունենան:

Սակայն շուտով 14-ամյա հայրը հրաժարվել է երեխայից, հայտարարելով, որ երեխան իրենից չէ, իսկ մորաքույրն աղջկան դուրս է վռնդել:

Իմանալով աղջկա հղիության մասին` մայրը վերականգնել է ծնողական իրավունքները, Անաստասիային  իր մոտ է տարել եւ այժմ դաստիարակում է աղջկան եւ թոռանը: Կինն իր հարազատ քրոջ օգնությունը չի ուզում, քանի որ վախենում է, որ հակառակ դեպքում կվերցնեն երեխային: Այդ պատճառով էլ նա ուրախ է, որ Միխայիլը  Վադիմին չի ընդունում` չնայած որ երեխան նրան շատ նման է: