24-ամյա Լիզա Դոերթին սկսել է զկրտալ հղիության ընթացքում եւ մինչ այժմ ոչ մի կերպ չի կարողանում դրանից ազատվել` ոչ ինքնուրույն, ոչ բժիշկների օգնությամբ:
2008 թվականի հունվարից նա ամեն օր զկրտում է: Մի անգամ նա օրվա մեջ զկրտացել է 100 անգամ:
Առաջին անգամ այդ տարօրինակ երեւույթը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Լիզան հղիության չորրորդ ամսում էր: Կանանց մոտ դա ավելի հաճախ է հանդիպում, հատկապես դաշտանային ցիկլի ընթացքում, այդ պատճառով էլ բժիշկները վստահեցրել են, որ դա սովորական է հղի կանանց համար: Սակայն զկրտոցը չի դադարել նույնիսկ երեխայի ծնվելուց հետո, հայտնում է MedikForum-ը`վկայակոչելով The Daily Mail-ին:
Դժբախտ բրիտանուհին փորձել է դրա դեմ պայքարելու բոլոր հայտնի միջոցները: Բժիշկները դեռեւս չեն կարողանում պարզել պատճառը: Հնարավոր է, սթրեսի հետեւանք է: Համարվում է, որ մարդն սկսում է զկրտալ, երբ ստոծանին հանկարծակի կրճատվում է: Դա անկառավարելի ռեֆլեքս է:




























